«Նոր Հայաստանը» դա «Հայաստանն առանց Արցախի» երկրի կերտման Սասունի ու Նիկլոլի հիմնական առաքելությունն՞ է եղել
2018-ի փողոցի միջոցով պետական հեղաշրջումից հետո, փաշինյանական թիմակիցներից մեկը հանրահավաքներից մեկի ընթացքում հայտարարեց, որ 2018-ի իրենց «հեղափոխությունը» ավելի մեծ նշանակություն ուներ, քան նույնիսկ է 1988-ի արցախյան հեղափոխական շարժումը: Այդ հայտարարության հեղինակը Սասուն Միքաելյանն էր, որը միշտ հանդես էր գալիս, որպես «ֆիդային և երկրապահ»:
Նման մարդուց այդպիսի ձևակերպում լսելը սիմվոլիկ նշանակություն ուներ: Այսինքն, արտաքուստ արցախյան շարժման վետերաններից մեկը, Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված պետական հեղաշրջումը ավելի կարևոր էր համարում, քան արցախյան շարժումը:
Այսօր նույն Սասուն Միքաելյանը լռում է, իսկ դա նշանակում է, որ այսօր էլ կիսում է իր իսկ կողմից նախկինում հնչեցված միտքը: Իսկ դա նշանակում է, որ դեռ այն ժամանակ գիտեր, որ իրենց «շարժումը» այս ավարտն է ունենալու: Եթե այսօր Սասունը զգար, որ 2018-ին սխալված է եղել, ապա այսօր պիտի խոստովաներ դա: Սակայն այսօր նա լռում է, չի խոսում, իսկ դա նշանակում է, որ համաձայն է Փաշինյանի բոլոր քայլերի հետ և, մասնավորապես, կիսում է նրա տեսակետը, որ «Արցախը դա Ադրբեջան է և վերջ»:
Ճիշտ է իր կաշին փրկելու համար, Սասունն այսօր կարող է հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի կազմում նախկիններն են թողել, բայց նույնիսկ Սասունի տան անդամները չեն կիսի նրա այդ տեսակետը:
Իսկ դա նշանակում է, որ իբր «երկրապահ» Սասունը ԵԿՄ-ի հետ միասին համաձայն են Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետ:
Սասունի այսօրվա լռությունը սիմվոլիկ բնույթ ունի և պատմության առաջ նա անպայման պատասխան է տալու իր փաստացի դավաճանական պահվածքի համար:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան