Ամեն խնդիր հնարավոր է հաղթահարել, ամեն աղետ հնարավոր է կանխել, եթե ունենանք ամենասկզբունքային 50 հազարը։ 

Այդքան մարդ է մեզ՝ ինձ, քեզ, բոլորիս պետք, որ կարողանանք փրկել մեր հայրենիքը։ 

Այդ մարդիկ պետք է իրենց մեջ նախ ուժ գտնեն՝ հաղթելու ներսի վախին ու պարտությանը, ապա մի քանի հարցերի պատասխաններ տան․

-պատրա՞ստ ես պայքարել մինչև վերջ՝ անկախ բամբասանքներից ու վարկաբեկումներից,

-պատրա՞ստ ես զոհաբերել քեզ համար կարևոր արժեքներ՝ հանուն պետականության փրկության, հանուն Արցախի,

-պատրա՞ստ ես աշխատավայրում ենթարկվել ճնշումների, զրկվել աշխատանքից՝ հանուն գաղափարի և հանուն երկրի ազատագրության,

-պատրա՞ստ ես հրաժարվել հուսալքությունից ու խուճապից՝ ընտրելով դժվար, բայց հաղթանակի տանող պայքարի ուղին։ 

Հենց այս հարցերին իրականում ԱՅՈ պատասխանող ու իրականում ՊԱՅՔԱՐՈՂ ընդամենը 50,000 մարդ է պետք, որը կդառնա մյուսների համար լոկոմոտիվ, և կարողանանք կանխել աղետը։ Այդ աղետն արդեն ավելի կործանարար է, քան մենք պատկերացնում ենք։ Եթե չկանխենք, կորցնելու ենք ամբողջ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Արարատի կեսը, Տավուշի մեծ մասը։ Կորցնելու ենք հայ լինելու բարոյական իրավունքը, կորցնելու ենք մեր նախնիների գերեզմանները, մեր մարդ տեսակը։ 

Պատրա՞ստ ես լինել պայքարող ու հաղթող 50 հազարից 1-ը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն