Պաշտոնական Երևանն ու Թբիլիսին կասկածի տակ դրեցին ռուսական ՖՍԲ-ի հետաքննությունը Ղրիմի կամրջի համար պայթուցիկով քողարկված բեռի' իբրեւ թե Հայաստանի ու Վրաստանի տարածքով անցած լինելու մասին։ 

Վրաստանը հայտարարել է, որ իր տարածքով պայթուցիկով փաթեթավորված բեռ չի անցել, իսկ հայկական ընկերությունը փաստարկված հերքել է ՖՍԲ-ի պնդումը, թե Երեւանում բեռը ԵԱՏՄ կանոններով ներկրվելուց հետո վերաձեակերպվել է ու արտահանվել Ռուսաստան։

Հայաստանը փաստացի ներկայացրել է, որ Բուլղարիայից Հայաստան մուտք գործված բեռի համար "երկակի նշանակությունն" է հանվել, քանի որ բեռն այդպիսին չի եղել ու վստահ հայտարարել է, որ առկա են այդ ամենն ապացուցող տեսա, լուսանկարային ապացույցները։

Այդպիսով, ստացվում է, որ եթե անգամ շինարարական բեռի մեջ պայթուցիկ է տեղադրվել, ապա դա արվել է Ռուսաստանի տարածքում, բայց ոչ Վրաստանի կամ Հայաստանի։

Հայաստանի իրավապահ մարմինները պետք է շարունակեն այս հարցով ճշմարտությունը հասցնել ոչ միայն աշխարհին, այլ ռուս իրավապահներին ուղարկել այդ ամբողջը' պահանջելով հերքել զրպարտությունը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն