ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Լավրով-Միրզոյան երեկվա հանդիպումից հետո նիկոլական քարոզչամեքենան լծվել է «Арарат-крутой» հիմար թեզի առաջխաղացմանը։

Մի քանի սթափեցնող դիտարկումմեր։

1. Արարատ Միրզոյանը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը երբեւէ զբաղեցրածների մեջ ամենաոչկոմպետենտ և գործից հեռու մարդն է։ Էլ չասեմ՝ ամենաանբարոյականը, քանզի ջանասիրաբար սպասարկում է Նիկոլի արցախատյաց եւ հայաստանակործան քաղաքականությունը։

2. Ինչ-որ մեկը իրոք մտածու՞մ է, որ առնվազն ԱԱԾ ագենտ եղած մարդը, էլ չասեմ Օմեգապատումը, կարող է անխոցելի դիտվել միջազգային հարաբերությունների բեմահարթակում։

Իսկ դուք պատկերացնու՞մ եք, թե ինչքան այլ կոմպրոմատներ կլինեն իր վրա աշխարհի ձեռքերում։

3. Հիշեցնեմ, որ մինչև 44-օրյա պատերազմը Նիկոլը մեկ անգամ հրապարակավ հիմարություն դուրս տվեց Լավրովի հասցեին, բա թե «շոգ է, թող հարմարվի»։ Ու դա արվում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները մխտրելու պետական քաղաքականության շրջանակներում, որի արդյունքում Թուրքիան մտավ եւ ամուր դիրքավորվեց Հարավային Կովկասում։

Էլի՞ տեղ եք բացում թուրքերի համար։

4. Եվ ամենակարեւորը։ Իսկ ձեզ չի՞ թվում երեկվա զրույցից հետո, որ ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության վերաբերյալ Հայաստանի պատճառով որոշման ձգձգումը սաբոտաժ էր Նիկոլի կողմից, որպեսզի Պրահայում առաջ տան ԵՄ մոնիտորինգային առաքելութայն հարցը։

Իսկ դուք հասկանու՞մ եք, որ նման «գեղցի շուստրիությունների» պատճառով ենք ընկել այս օրը, ու սա, ավաղ, դեռ վերջը չի»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն