Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել  ընդլայնել ԱՊՀ երկրներում համագործակցությունը տեղեկատվական անվտանգության ոլորտում։

«Առաջնահերթ խնդիր ենք համարում տեղեկատվական անվտանգության ոլորտում համատեղ տեխնոլոգիական ռեսուրսի ստեղծումը։ Նաև  առաջարկում ենք համագործակցության շրջանակում սկսել նախագծեր իրականացնել քաղաքային միջավայրի թվայնացման  պետական կառավարման և էլեկտրոնային կառավարման ոլորտում»,- ասել է Պուտինը  Ռուսաստան-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում։

Ուրբաթ Աստանայում կայացել է Ռուսաստան-Կենտրոնական Ասիա ձևաչափով առաջին գագաթնաժողովը: Այն նախաձեռնել է Մոսկվան՝ Ռուսաստանի Դաշնության և տարածաշրջանի հինգ պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում։

Հեղինակ՝ Անահիտ Ղազարյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն