Ռուսաստանի հարավում գտնվող Յեյսկ առողջարանային քաղաքում երկուշաբթի երեկոյան Սու-34 կործանիչն ընկել է բնակելի շենքի վրա, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Հայտն է, որ վնասվել է 15 բնակարան։

Սիրողական կադրերը, որոնք նկարահանվել են փողոցի դիմացի շենքից այն հատվածից, որտեղ, ենթադրվում է, որ վայր է ընկել ինքնաթիռը, ցույց է տալիս, թե ինչպես է ինքնաթին այրվում այրվում բազմաբնակարան համալիրի դիմաց, և այրվելու պահին պայթյուններ են լսվում։

Երկուշաբթի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Սու-34 ինքնաթիռը կործանվել է քաղաքի սահմաններում ուսումնական թռիչքի ժամանակ և հայտնել, որ օդաչուները նետվել են: Ենթադրվում է, որ վթարը տեղի է ունեցել ինքնաթիռի շարժիչներից մեկի բռնկման հետևանքով։

«Ըստ օդաչուների հաղորդման, որոնք ցած են նետվել, վթարը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ ինքնաթիռի շարժիչներից մեկի բռնկման հետևանքով»,-ասվում է ՊՆ-ում: Նախարարությունը հավելել է, որ ինքնաթիռի վառելիքը բռնկվել է վթարի վայրում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն