Մերձմոսկվայում մասնակի մոբիլիզացիան ավարտվել է
Մոսկվայի մարզի բնակիչների մասնակի մոբիլիզացիայի միջոցառումներն ավարտվել են, հայտնել է շրջանի ղեկավար Անդրեյ Վորոբյովը:
«Մերձմոսկվայում մասնակի մոբիլիզացիան ավարտվել է։ Մենք ամբողջությամբ կատարել ենք Պաշտպանության նախարարության խնդիրը։ Ծանուցագրերի հանձնումը դադարեցվում է, նրանք, որոնց ծանուցագրեր են հանձնվել, կարող են չգալ զինկոմիսարիատ»,- գրել է Վորոբյովը իր Telegram-ալիքում։
Մասնակի զորահավաքը Ռուսաստանում ընթանում է սեպտեմբերի 21-ից՝ համաձայն նախագահի հրամանագրի։ Ընդհանուր առմամբ մոբիլիզացվելու է 300 հազար մարդ։ Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, հոկտեմբերի 14-ի դրությամբ մոբիլիզացվել է 222 հազար քաղաքացի, և մոտավորապես երկու շաբաթվա ընթացքում, այսինքն՝ մինչև հոկտեմբերի վերջ, բոլոր զորահավաքային միջոցառումները կավարտվեն:
Ավելի վաղ քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ Մոսկվայում ավարտվել է մասնակի մոբիլիզացիան։