Այս դեպքով ունեմ օբյեկտիվության դիրքերից հանդես գալու որոշակի խնդիր, և դա չեմ թաքցրել, հիմա էլ չեմ թաքցնելու: Էրիկ Ալեքսանյանն իմ ընկերն է, հայրենասեր, լավ հայ մարդ է, իր մարդկային հատկանիշներն էլ միյան ես չէ, որ կարող եմ ասել, օրենքի իրավունքի համար պայքարող տեսակ է: Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Ես գիտեմ մեկ բան՝ հաճախ այլ դեպքերով էլ եմ ասել, քրեական գործ եք հարուցո՞ւմ, որոշել եք հիմա էլ արդեն փաստանի թիրախավորե՞լ: Հարուցել, հարուցել եք, կալանքի ֆետիշացման ավարտ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Ես այս հարցադրումը բարձրաձայնում եմ առնվազն նաև այլ կարգավիճակում 2021 թվականի օգոստոս ամսից: Ես չեմ հասկանում այդ ֆետիշացումը: Ամիսներ առաջ, գրեթե կլինի մեկ տարի, մենք կրկին հավքված էինք այս դատարանի առաջ և խոսում էինք մի աննախադեպ երևույթի մասին: Երբ Բորիս Բախշիյանի նկատմամաբ քրեական հետապնդումներ էին սկսել, նորից ես այդ ձևակերպումն օգտագործեցի, այն որ ինձ համար այդ ամբողջ քրեական գործն աբսուրդ էր: Դա միայն ինձ համար չէր, որ պարզ էր, որովհետև քննիչը, դատախազը չէ, որ պետք է որոշեն դատավորի ակտն օրինակա՞ն է, թե՞ ոչ: Այդ պրակտիկան մի նոր մեթոդի սկիզբ դրեց, որն այսպես շարունակաբար իրացվում է»:

Մանրամասները՝ տեսանյութով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն