ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ հերթական անգամ երկու ոխերիմ հարևաններդ իրենց իսկ գործած ցեղասպանության, ներկայումս իրենց իսկ կողմից կատարվող պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին զուգահեռ Արցախի բռնազավթված տարածքներում հոխորտում են, որ Հայաստանին Հաագայում դատի են տալու ու պահանջելու են ռազմատուգանք կամ վնասների փոխհատուցում, դրա հետ միաժամանակ մի քանի տասնյակ հազար զորք կուտակում Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների սահմաններին, տրամաբանական հարցեր են առաջանում պատրանքներով ապրող իշխանավորներին․

լավ, մեզ դատի տվողներին մենք՝ իրավաբաններով, պատշաճորեն կբացատրենք, որ չեք կարող դա անել, որովհետև Հաագայի (ՄԱԿ-ի արդարադատության դատարանում) մեխանիզմ չկա նման գործընթաց սկսելու համար, բայց առկա մեխանիզմներով Հայաստանը ինչո՞ւ չի դատական գործեր սկսում նույն դատարանում, երբ մեխանիզմներն ակնահայտ են, որ կան առնվազն մի քանի կոնվենցիաների շրջանակներում (պատանդներին վերաբերող, խոշտանգումների դեմ պայքարին վերաբերող, վարձկաններին վերաբերող, ահաբեկչության

ֆինանսավորմանը վերաբերող այլն)։ Ո՞ւմ կամ ինչի՞ն եք սպասում,պատերազմ բերո՛ղ խաղաղասերներ ․․․

Երբ աշխարհաքաղաքական խաղերի մեջ եք մտնում․ մեկին բերում, մյուսից հրաժարվում, երրորդին խոստանում, չորրորդից նեղանում, գոնե հողի վրա հաշվարկ ունե՞ք՝ ինչից հետո ինչ կլինի ու ինչպես պետք է պատրաստվել, թե՞ էլի՝ «մեղավոր ենք, բայց պատասխանատու չենք» բանաձևն եք աշխատացնելու ․․․

 3․ դեռ մտածելը հակահեղափոխական ե՞ք համարում...»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն