«Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Վաշինգտոնի եւ Բրյուսելի թելադրանքով գործող բազմաթիվ հիմնադրամները, ՀԿ-ները եւ ԶԼՄ-ները կրկնակի ուժով փորձում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել»: 

1. Էդ դուք 5 -6 մլրդ դոլարի ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ զենք չէիք ծախել Ալիեւին, ու Հայաստանում հակառուսական տրամադրությունները Վաշինգտոնն ու Բրյուսելն են ձեւավորվո՞ւմ:

2. Էդ ձեր օժանդակությամբ չէր աշխատում ՀՕՊ-ը պատերազմի ժամանակ ու Հայաստանում հակառուսական տրամադրությունները Վաշինգտոնն ու Բրյուսելն են ձեւավորվո՞ւմ:

3. Էդ դուք խաբար եք, որ սահմանների դեմարկացիա դելիմիտացիա չի եղել, բայց խաբար եք, որ Գորիս-Կապան հին ճամփի որոշ հատվածներ հաստատ Ադրբեջանի տարածքով են, ու Հայաստանում հակառուսական տրամադրությունները Վաշինգտոնն ու Բրյուսելն են ձեւավորվո՞ւմ: 

4. Էդ դուք չե՞ք Հայաստանի թշնամիների ոռը գրկած շռցնելու, կերցնելու, քնցնելու տանում, ոտները լվանում՝ ջուրը խմում ու Հայաստանում հակառուսական տրամադրությունները Վաշինգտոնն ու Բրյուսելն են ձեւավորվո՞ւմ:

Երկար կարելի է շարունակել, բայց մի հարց ավելի հետաքրքիր է. 

Կարդացեք. ՀՌԿԿ (CRRC) հետազոտությունից եմ քաղել (IRI ծրագրով).-Հայաստանում հետազոտությունների համաձայն (2022 հունիս), ռուս-ուկրաինական պատերազմի սկսման մեղավորը ԱՄՆ-ն է (հարցվածների 17%), նախագահ Զելենսկին (14%), ՆԱՏՕ-ի երկրները (10%), Ուկրաինայի իշխանությունները (6%), ԵՄ-ն (2%), այսինքն` հավաքական Արեւմուտքը եւ Ուկրաինան միասին են մեղավոր՝ հարցվածների 49 %-ի պատճառով, եւ ընդամենը՝ 13%-ի կարծիքով մեղավորը Պուտինն է եւ Ռուսաստանը (8%+5%): Այս քառապատիկ տարբերությունը հետեւանքն է այն բանի, որ տասնամյակներով ՀՀ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը պրոկրեմլական լրատվական քաղաքականություն է վարել: Այդ հետազոտությամբ պարզվել է, որ հարցվածներից երիտասարդների (18-35 տարեկան) 22%-ն է կողմ ՌԴ դեմ պատժամիջոցներին, եւ 65%-ը դեմ է այդ պատժամիջոցների, իսկ 56 եւ ավելի տարեկան հարցվածների ընդամենը 15%-ն է կողմ պատժամիջոցներին եւ 73%-ը դեմ է դրանց: 

Սա նշանակում է, որ Հայաստանում գոնե հունիսի դրությամբ կրեմլապաշտ պրոպագանդան մնում է բավականին հզոր եւ ազդեցիկ, ուրեմն ինչից է նեղվում Լավրովի զազրախոսիկը: Երկու տարբերակ ունեմ, գուցե՝ երկուսը մեկտեղ: 

1. Գուցե իրենք ավելի վաղ արված հետազորություններ ունեն, ըստ որոնց Հայաստանում բնակչության 80-90 տոկոսը անվերապահ աջակցություն է ունեցել Կրեմլին բոլոր հարցերում ու հիմա ավելի քիչ են աջակցում, ու սա մրմուռ է անդարման, գումարած՝ այդ աջակցության անկման միտումը՝ սեպտեմբերի բախումների եւ այլ իրադարձությունների ու Ադրբեջանի հերթական ներխուժման ֆոնին կրեմլի դավաճանական պահվածքի պատճառով: 

2. Հավանաբար Կրեմլը պարբերաբար ճնշումներ է գործադրում ՀՀ իշխանությունների վրա քաղաքացիական ազատությունները եւ հասարակական միավորումների ազատությունները սահմանափակելու պնդումներով, սակայն արդյունքի չի հասնում: Առայժմ չի հասնում: Ու մղկտում են ու մեղավոր որոնում: Մեկն ասի, աղջի ջան, հայելու մեջ նայեք ձեզ, հետո բերաններդ բացեք: 

վարաքուր


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն