Մեր քաղաքականության ստրատեգիան պետք է լիներ ամեն կերպ  խուսափել համաշխարհային այս սևի ու սպիտակի բաժանման մեջ հայտնվելուց, սակայն գործող կառավարությունն ամեն ինչ արեց, մեզ այդ բաժանման կիզայետ մտցնելու համար, համապատասխան վտանգներով հանդերձ:

Հայաստանի հանրությանը բաժանելով սև ու սպիտակի, այն մասնատելով, ատոմիզացնելով ու խաոսի վերածելով, հայտնի անձը սև ու սպիտակի բաժանումն արդեն տարածում է միջազգային հարաբերությունների վրա: 

Հանրությանը ներազգային օրակարգով մասնատելուց հետո, հիմա նույն հանրությունը բաժանվում է մասերի ըստ արտաքին քաղաքականության օրակարգի ու տեղի է ունենում մի բան, ինչն աներևակայի էր, հանրային եթերում արդեն բացեիբաց Սպիտակ են հայտարարվում Թուրքիան ու Ադրբեջանը, շուտով Սև կհռչակվի նաև Իրանը, սակայն դա դեռ մի կողմ:

Արտաքին քաղաքականությունը ներկայացնելով նման պարզ սխեմայի մեջ, որտեղ գոյություն չունի ազգային շահ, այլ կան էմոցիաներ, արդեն Հայաստանն է սկսում դրսի երկրների համար ընկալվել սևի ու սպիտակի երանգներով: Մենք դառնում ենք սև գլխավոր խաղացողներից մի մասի համար ու սպիտակ (օգտագործվող խաղաքարտ) մյուսների համար: Մենք տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցրել Ուկրաինայում, ժամանակին ինչ եղավ Վրաստանի հետ: 

Ցանկացած սթափ երկիր միջազգային հարաբերություններում  պետք է խուսափի նման բաժանումներից: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակն ու դիմակայության ռեսուրսների բացակայությունը, սա կարող է ողբերգական ավարտ ունենալ: 

Բայց քանի կա հայտնի անձը, որը երկրի գոյությունը վտանգելով, միայն նման եղանակով է կարողանում իր ֆիզիկական  գոյությունը երկարաձգել, մենք այս վտանգավոր թնջուկից դուրս գալու ելք չունենք:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն