Այ մարդ ինչ լավ է, որ գարունը եկավ։ Դուրս ենք գալիս կացարաններից, զբոսայգում զրուցում ենք, սուրճ խմում, ուրախանում յուրաքանչյուր բացված ծաղկով ու տերևով ու երազում։ Զբոսայգում՝ «прогулчни» -ում էլի, մի շատ լավ տաղավար կա, և այդտեղ ենք սուրճը վայելում։ Ուրեմն նստած տաղավար կոչված այդ «беседка»-ում մտորում եմ, մեկ էլ վազելով մոտեցավ գառնուկն ու շնչակտուր վրա բերեց․

—Հոպա՛ր, նոր բան եմ գրել, որ հարմար գտնես էջումդ կդնես, ես ժամանակ չունեմ, կարցեր «карцер» եմ տանում։

—Ինչի՞ համար։

—Էն նարկոման Գացոյին չափալախել եմ։

—Գացոն ո՞րն է։

—Էն էլի, կացարանի Գասպարն էլի, Գացո ենք ասում։

—Բա ինչի՞ ես ապտակել։

—Բերանը ցրիվ էր տվել, խփեցի, գնացել է *ոզավարի վրաս գրել է։ Հոպար, որ հարմար գտնես, սա էլ դիր էջումդ։ Էն նախորդը որ դրել էիր, մերոնք շատ են հավանել։

—Կդնեմ, գառ ջան, մենակ «карцер»-ում խելոք կմնաս։

Տուզիկն ու Աքլորը

Մի գիժ մի քար նետեց ծովը

Ու ծովն ալեկոծվեց,

Ու ժողովուրդն այդ ծովի մեջ

Խաբեությամբ օծվեց։

Հավատացին անկապ գժին,

Ծաղրածուին խելառ,

Նրա խոսքում չկար իմաստ

Կամ իմաստուն մի բառ։

Խաբեբա էր նա հանճարեղ,

Խաբեության միմոս,

Տուրք էր տալիս իր ստերին՝

Խոսքին տալով պաթոս։

Սրտիկներ էր անվերջ ցրում

Ժողովրդի առաջ,

Սակայն բերնից դուրս էր գալիս

Անասնական բառաչ։

Ատելության քարոզիչ էր,

Պատերազմի սիմվոլ,

Ուրիշ երկրում նա տուզիկ էր,

Մեր երկրոմ՝ աքլոր

Շուտով արև պիտի ծագի

Մեր երկրի վրա,

Մկան ծակեր պիտի փնտրեն

Շնիկները նրա։

Եվ լույսերով մենք կգնանք

Կրկին հաղթանակի,

Թող Աստված մեր երկրին

Մաղթի ամուր ոգի։

Վա՜յ, գառնուկ ջան, վա՜յ, գրածդ դրել եմ առանց խմբագրման։ Վա՜յ, գառնուկ ջան, տեսնես «карцер»-ում ի՞նչ է անում։ Գոնե թուղթ ու գրիչ ունենար։

Սյունյաց հոգևոր թեմի ատենապետ

Սիսական ջոկատի հրամանատար

Պահեստազորի գնդապետ

«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ

Աշոտ Հրանտի Մինասյան «Երկաթ»


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ