«Այս փուլում Արցախի տարբեր պատվիրակությունների այցերը Մոսկվա պայմանավորված են բանակցային գործընթացի սեղանին առկա տարբեր նախագծերի կամ փաստաթղթերի առկայությամբ, որովհետև այն հայտարարությունները, որոնք հնչում են այդ փաստաթղթերի մասով, ոչ միայն սպառնալիք են Արցախի հանրապետությանը , այլ և ֆիզիզկական գոյության սպառնացող վտանգ են»,-այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։   Նրա խոսքով մամուլում շրջանառվող վտանգավոր հայտարարությունները, Արցախի հանձնման հետ կապված, համապատասխանում  են իրականությանը։

«Այն համատեքստում , երբ Հայաստանը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից  բնական է,  որ Արցախը փորձելու է  լրացուցիչ անվտանգության երաշխիքներ ստանալ առաջին հերթին Ռուսաստանից»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն