Գործի ամբողջական վերաբացումը կախված է Հայաստանի ինքնիշխանության լիարժեքությունից։ Այսպես եմ ասում, որովհետև այս գործը ունի արտաքին քաղաքական հետք։ Գործը հիմա վերաբացված է, ստեղծված է քննչական խումբ Ազգային անվտանգության ծառայությունում, որը ես շատ ճիշտ եմ համարում, քանի որ կարծում եմ, որ դատախազությունը իր մասով գործն արդեն իսկ ավարտել է։ 

Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը։Հիշեցնենք, որ այսօր հոկտեմբերի 27-ն է, հարգանքի տուրք է մատուցվում  ոճրագործության զոհերի հիշատակին։

«Ինձ այս գործով արդեն հարցաքննել են, հարցաքննությունը 2,5 ժամից ավել է տևել։ Ինձ ուղղակի զարմացրեց Ազգային անվտանգության երիտասարդ քննիչի գործի իմացությունը։ Ես շատ քիչ մարդիկ գիտեմ, որոնք գործը այդպիսի նրբությամբ ուսումնասիրել էին։ Հիմնական հարցերը, որոնք լինում էինք, հիմնականում կապված էին հենց ներհայաստանյան իրավիճակի, այլ ոչ թե իմ նշած արտաքին քաղաքական հետքի հետ։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ անգամ 2001 թվականին անջատված մասով ինձ կանչել են ցուցմունք տալու, որտեղ իմ ցուցմունքերը վերաբերվել է Մեղրիի տարբերակով արտաքին հետքին։ Խոսել եմ այն ժամանակ Մեղրիի տարբերակով առաջարկների մասին, իմ ձեռքով նկարել եմ քարտեզների այն տարբերակները, որոնք ժամանակին մեզ բացատրում են Վարդան Օսկանյանը։ Ես խոսեցի այդքան արտաքին քաղաքական հետքի մասին ու կարծում եմ, որ միայն լուրջ ու ուժեղ պետություն ունենալու պարագայում Հայաստանը կարող է բացահայտել այս դեպքը»,-հավելեց նա։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն