Ինչ ասեց ու ինչը չասեց Վլադիմիր Պուտինը
Ինչ ասեց ու ինչը չասեց Վլադիմիր Պուտինը
Վլադիմիր Պուտինը, ըստ էության, ասում է, որ ինքը նախկինում առաջարկել է, որ Հայաստանը, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, 5 շրջան Ղարաբաղից փոխանցի Ադրբեջանին, բայց Հայաստանի իշխանությությունները հրաժարվել են։
Ըստ էության, Պուտինի ասածը վերաբերվում է այդ տարածքները չհանձնած Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին։
Բայց Վլադիմիր Պուտինը խուսափում է մեկ այլ հարցից. Ադրբեջանը վերջերս հարձակվել էր Հայաստանի վրա և Ռուսաստանը ոչինչ չարեց այդ հարձակումը կանգնեցնելու համար։
Հայաստանը ինչ ասես, որ չհանձնեց Ռուսաստանին` իր անվտանգության ապահովման համար։ Էլ մտանք ԵԱՏՄ, էլ հանձնեցինք գազային մենաշնորհներ, էլ տվեցինք ամբողջ էներգետիկան, էլ հրաժարվեցինք ԵՄ-ի հետ ասոցացումից։
Բայց դրա դիմաց Վլադիմիր Պուտինի կառավարությունը ոչ միայն չդատապարտեց, այլև քաղաքականապես աջակցեց Հայաստանի վրա հարձակումը։
Եվ Հայաստանին այդքան քցելուց հետո Վլադիմիր Պուտինը փորձում է մեղքը գցի Հայաստանի իշխանությունների վրա։ Սա ցինիզմի գագաթնակետն է։