Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը և մանդատը միայնակ որոշելու 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը

Ցանկացած փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեր կողմից պատռվելու է և ամեն կերպ դրա դեմ պայքարելու ենք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Լինի ամերիկայն տարբերակ, ռուսական, չինական, հնդկական, թե արևմտյան կապ չունի, որևէ տարբերակ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ համար անընդունելի է: 

Նիկոլ Փաշինյանը չունի այդ իրավունքը և մանդատը միայնակ որոշելու 5000-ամյա ժողովրդի ճակատագիրը: Միայն Արցախի հարցը չէ, նաև Հայաստանի հարցն է, հայկական պետականության գոյության հարցն է, և այն, ինչ անում է այս խեղկատակը մեր երկրի ու ժողովրդի գլխին, տանելու է կործանման»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն