ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը, գրում է.

«Ստիպված եմ հերթական անգամ հրապարակավ կոչ անել Աննա Հակոբյանին, այլեւս որեւէ կերպ չանդրադառնալ հերոս տղերքին եւ նրանց ծնողներին։

Հանրության ուշադրությունն էլ հրավիրում եմ այն փաստին, որ Աննա Հակոբյանը, որը Նիկոլի կինն է, կոչ է արել թաղել հինգհազարամյա Հայաստանը կամ իր բառերով ասած` մեր եւ հայրենիքի հարաբերությունները ճանաչենք մահացած եւ թաղենք հինգհազարամյա մեռելին։

Ավելին, անցնելով բոլոր սահմանները, առաջարկում է երկիրը թաղել այնպես ինչպես մայրը թաղել է 19 ամյա որդուն։ Մնում է հարցնենք` ախր դու ոնց կարող ես իմանալ... Եւ մենք մեր տղերքին քո բառերով ասած չենք թաղել, մենք մեր սրբերին ճանապարհել ենք Երկինք, որտեղ դավաճանների դատելու են։

Ցինիզմը ավելացնելով Նիկոլի կինը հրապարակմանը կից տեղադրել է հերոսներից մեկի նորածին եղբոր եւ նրա մոր լուսանկարը, որն արված է Եռաբլուրում։

Հայեր, ՀՀ քաղաքացիներ, Նիկոլն ու իր կինը մեզ շատ պարզ առաջարկում են թաղել մեր երկիրը ու մի նոր արհեստածին մուտանտ ստեղծել։ Հիմա հերթը մերն է։

Իսկ հիմա շատ պարզ եւ հստակ Նիկոլից եւ աննայից պահանջում եմ ներողություն խնդրել այս գրառման համար եւ անհապաղ հեռանալ։ Չքվեք»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն