Որքան էլ մեզ համար ծանր լինի, մենք պետք է առանց էմոցիաների հետևենք այս ամենին ու բացառապես սառը հաշվարկով քայլեր անենք. Ստյոպա Սաֆարյան
Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ գագաթաժողովում Բելառուսի ելույթը դա միայն Բելառուսի ելույթը չէր։ Ալիևի հասցեին ռեվերանսների ֆոնին (իմանալով, որ դրանք կգնահատվեն Բաքվում՝ Մեհրիբանը մի հատ պաչիկ կբաշխի, և Ղազախստանի ու Ղրղզստանի նախագահների սրտով կլինի) Լուկաշենկոն արտաբերեց Վալդայի ակումբում Պուտինի ասած առանցքային միտքը՝ "Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական երկրներ են", այսինքն այդպիսի ձևակերպման դեպքում ոչ մեկ Ադրբեջանին չի ասելու, ոչ աչքիդ վերևը ունք կա․․․
Որքան էլ մեզ համար ծանր լինի, մենք պետք է առանց էմոցիաների հետևենք այս ամենին ու բացառապես սառը հաշվարկով քայլեր անենք։
Այսօր Կոնստանտին Զատուլինը "Առավոտին" տված հարցազրույցում փորձել է ՀԱՊԿ-ի չմիջամտելու մեղքը բարդել Ղազախստանի ու Ղրղստանի, վերջում նույնիս Երևանի վրա, թե՝ ՀԱՊԿ-ում կա Ադրբեջանի լոբբինգ։ Նա իհարկե, լոբիստների շարքում չի նշել Բելառուսին, քանի որ վերջինս ՀԱՊԿ-ի այն միակ երկիրն է, որը, ինչպես ինքն է սրտնեղել Հայաստանի վրա, ուկրանական պատերազմում մենակ չի թողել Ռուսաստանին․․․
Բայց թարսի նման Զատուլինի արդարացումներին հակառակ գնաց Լուկաշենկոն, իր վրա վերցնելով այդ դերը, թեպետ Լուկաշենկոն համադրեց երկու բան՝ Ադրբեջանի շահերի լոբբիզմն ու Ռուսաստանի խոսափող լինելը․․․
ՀԱՊԿ-ի մասով մեկ այլ կարևոր բացահայտում է բխում Առավոտին Զատուլինի տված հարցազրույցի մեկ այլ պատասխանից, թե իբր Ռուսաստանը կուլուարներում Երևանին խնդրում է այդ "լոբբինգի պատճառով" չպահանջել Ադրբեջանի ագրեսիայի "թղթով՝ դեկլրացաիայով դատապարտում", դրա փոխարեն ՀԱՊԿ-ը առանց աղմուկի, առանց թղթի օգնություն կուղարկի, բայց Երևանը չի համաձայնում։
Քանի որ Զատուլինի հորինած նառատիվի այս թեզը՝ թե ՀԱՊԿ-ը Հայաստանին չի գալիս օգնելու ադրբեջանական լոբբինգի պատճառով, փլուզվում է, ապա նառատիվի երկրորդ մասն էլ է փլվում․ եթե ՀԱՊԿ-ում "կռուգոմ" Ադրբեջանի լոբբիստներն են, ոչինչ չի խանգարում Ռուսաստանին, որպես դաշնակից գալ և երկկողմ դաշնակցային մեխանիզմով օգնել Հայաստանին․․․ Փաստացի, փլուզվում է Զատուլինի հորինած նառատիվի երկու մասն էլ՝ "ՀԱՊԿ-ը չի գալիս, որովհետև ադրբեջանական լոբբին չի թողնում", այդ լոբբինգից դուրս գտնվող Ռուսաստանը, Բելառուսը (մեղա, մեղա) չեն գալիս, քանի որ չեն կարողանում "խմբով գալ"․․․
Եվ, ահա, ֆինալը․ նա մեղադրում է մեզ, թե պաշտոնական Երևանը միտումնավոր չի համաձայնում ՀԱՊԿ-ի "սուսուփուս", առանց թղթի գալուն, քանի որ ուզում է հարցը միտումնավոր փակուղի մտցնել, որպեսզի դիմի Ֆրանսիային, ԵՄ-ին, ԱՄՆ-ին ու արդարացնի Ռուսաստանից փախչելը․․․
Մնում է հարցնել․ պաշտոնական Երևանը միայն այս սեպտեմբերին դիմեց նրանց, իսկ ինչո՞ւ մեկուկես տարվա մեջ՝ 2021թ․ մայիսի 12-ի ագրեսիայից հետո ՀԱՊԿ-ը ոչ թղթով/դեկլարացիայով, ոչ սուսուփուս չեկավ պաշտպանելու ու վերականգնելու Հայաստանի սահմանը․․․
Չանցավ, ընկեր Զատուլին, չանցավ․․․