Հարկավոր է սպասել Սոչիում կայանալիք հանդիպմանը․ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Սոչիում ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը:
«Հարկավոր է սպասել հանդիպմանը»,- РИА Новости-ինասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է Սոչիում ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու մասին փաստաթուղթը:
Փաշինյանը, սակայն, հավելել է, որ ինքը իրավունք չունի միայնակ լուծել այդ հարցը, քանի որ որոշումների ընդունման ձևաչափը եռակողմ է։