Արցախը հայկական պահելու, Արցախի հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրացնող հանրահավաքի ամենակրտսեր մասնակից, ամենատարեց մասնակից, արցախցի՝ սա քո հանրահավաքն է, և նրա կազմակերպիչը դու ես, սիրելի հայրենակից եթե դու այս պահին տանն ես, ապա շտապիր քո տեղը զբաղեցնել Վերածննդի հրապարակում քո խաղաղասեր խրամատուն, սա նաև քո հանրահավաքն է ու նախաձեռնողներից, կազմակերպիչներից մեկն էլ հենց դու ես։ Այս մասին Արցախի ԱԺ նիստում դիմելով Արցախի քաղաքացիներին հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ԱՄՆ նախագ Ջո Բայդենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ մեր հայրենակիցներին եմ դիմում։ Այս փոքրիկ աշխարհատարածք իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու և գոյատևելու իրավունքը։ Որպեսզի արցախցին արարի, ստեղծագործի իր հայրենիքում ճանաչեք նրա ինքնորոշման իրավունքը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն