«2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը կառուցված է այն սկզբունքից ելնելով, որ պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն: Այս մասին Ազգային ժողովում 2023 թ. պետական բյուջեի քննարկմանը ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Պետք է էականորեն ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքները, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում Կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»,- ասաց նախարարը:

Խաչատրյանը հիշեցրեց, որ 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ:

«2026 թվականին պետք է հասնենք հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի»,- ասաց Խաչատրյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն