Դիմադրության շարժման հանրահավաք՝ նոյեմբերի 5-ին. «Մեր պարտքն է անսալ Արցախի ձայնին»
«Պատմական իրադարձություն» էր Արցախի՝ կիրակի օրվա հանրահավաքը` Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի բնորոշմամբ:
Նա այսօր հրավիրված ասուլիսում ասել է, որ Արցախը ցույց տվեց՝ տեր է իր պետականությանը, ու այժմ մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին: Ի պաշտպանություն Արցախից հնչած պահանջների՝ նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք: