Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը վաճառել է Tesla-ի 19,5 միլիոն բաժնետոմս՝ գրեթե 4 միլիարդ դոլար արժողությամբ, նշվում է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) փաստաթղթում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մասկի կարողությունը նվազել է 200 մլրդ դոլարից՝ Twitter-ի գնման ֆոնին՝ Tesla-ի բաժնետոմսերի տատանումների պատճառով:

Հոկտեմբերի վերջից, երբ Մասկն ավարտեց Twitter-ը դատարանի որոշմամբ գնելու գործարքը, Tesla-ի բաժնետոմսերն արդեն էժանացել էին 15,04%-ով։

Մասկը, Twitter-ը ձեռք բերելու 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքն ավարտելուց հետո, խոստացել է ազատականացնել սոցցանցի խմբագրական քաղաքականությունը, որը լայնորեն քննադատվել է խիստ գրաքննության համար, ստեղծել բովանդակության մոդերատորական խորհուրդ, և քանի դեռ խորհուրդը չի սկսել աշխատել, գլոբալ որոշումներ չընդունել խմբագրական քաղաքականության և արգելափակված հաշիվների վերականգնման վերաբերյալ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն