Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 21 թանգարանում էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման և ներդրման ծրագրի նախաորակավորման փուլը:

Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվել են միաժամանակյա բանակցություններ 2 փուլով անցկացված մրցույթի (ծածկագիր՝ «ՀՀԿԳՄՍՆԵՄԾՁԲ-22/1») նախաորակավորված բոլոր մասնակիցների հետ:

Նախաորակավորման փուլ անցած մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ և պատասխանել ԿԳՄՍՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից բարձրացված հարցերին:



Նախարարության ենթակայության թանգարաններում միասնական տոմսային տնտեսության ներդրման համար համապատասխան ծրագրի ձեռքբերման նպատակով ձևավորված մասնագիտական խումբը ղեկավարում էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

Խորհրդատուի կարգավիճակով նախաորակավորման նիստին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ՀՀ կենտրոնական բանկից:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն