Սիսակ Գաբրիելյանը և Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են համատեղ հուշագիր
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը և Հակոբ Ասլանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ:
Խորհրդարանականները խոսել են Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր հարաբերությունների և համագործակցության մասին: Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Այցի շրջանակում Սիսակ Գաբրիելյանը և Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են հանձնաժողովների համագործակցության հուշագիր:
«Սա կլինի Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման և համագործակցության հաջորդ փուլի մեկնարկը»,- նշել են կողմերը: