Էրմիտաժը ձեռք է բերել Պիետրո Լոնգիի 18-րդ դարի կտավը
Պետական Էրմիտաժը չորս միլիոն ռուբլով ձեռք է բերել իտալացի նկարիչ Պիետրո Լոնգիի «երիտասարդ տղամարդու դիմանկարը հասակով, ինտերիերում» ստեղծագործությունը: Նկարը յուղաներկ է և թվագրվում է 18-րդ դարով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ստեղծագործություն՝ Պիետրո Լոնգի (Pietro Longhi) (1701, Վենետիկ՝ 1785, նույն տեղում)», – նշվում է հաղորդագրության մեջ։
Պայմանագիրը կնքվել է նոյեմբերի 22-ին, կտավը հանձնվել է թանգարանին նոյեմբերի 24-ին։
Ստեղծագործության անվտանգության վերաբերյալ տվյալների մեջ նշվում է, որ նկարը կրկնօրինակվել է, եզրերը ծալվել են ենթաշերտի վրա, կան գունային շերտի դեֆորմացիաներ, լաքը մթնել է, կա ընդհանուր աղտոտում, քերծվածքներ:
Էրմիտաժի փորձագետների կարծիքով՝ դիմանկարում պատկերված կերպարը կարող էր լինել «հարուստ վաճառական»։
Պիետրո Լոնգիին համարվում է 18-րդ դարի վենետիկյան ամենահայտնի նկարիչներից մեկը, ժանրային տեսարանների վարպետ։