Մայր բուհի մշակույթի կենտրոնում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այսօր հանդիպել է համալսարանականների հետ, պատասխանել նրանց հարցերին, խոսել իր կարիերայի՝ դժվարությունների ու ֆավորիտ ստեղծագործությունների մասին:

Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անվանի կոմպոզիտորին շնորհել է ԵՊՀ ոսկե մեդալ:

Հովհաննիսյանը հանդիպումը պատմական է համարել, նշել՝ Տիգրան Մանսուրյանը ոչ միայն անվանի երաժիշտ է, այլև կրթությանն ու գիտությանը կապված անհատ, որի դասախոսությունները շատ խորն են և արժանի գնահատանքի:

Հովհաննես Հովհաննիսյան (ԵՊՀ ռեկտոր) - Եթե մենք դա ամեն օր չգիտակցենք, որ մենք մեր մեծերով ենք ազգ դառնում, մեր ինքնությունը պահպանում, մենք ապագա չունենք: Յուրաքանչյուր ազգ հզոր է իր մեծերով, հզոր է այն անուններով, որոնք հնչում են անընդհատ՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան, և սա պետք է գնահատել:

Տիգրան Մանսուրյան (կոմպոզիտոր) - Ես սիրում եմ երիտասարդությանը, քիչ առաջ ասացի  համալսարանական երիտասարդությանը, այն երիտասարդությանը, որը հայոց լեզվի կրողն է, գիտության, գեղեցիկի բոլոր բնագավառների պարագային, նաև աշխարհի հետ միանալու պարագային:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն