2023 թ.-ին կշարունակվի Արևմուտքի բախումը BRICS-ի երկրների հետ. փորձագետ
BRICS-ի երկրների «առաջադիմական աշխարհաքաղաքականության» հետ Արևմուտքի «պահպանողական աշխարհաքաղաքականության» բախման միտումը կշարունակվի ամբողջ 2023 թվականին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Vision & Global Trends գլոբալ վերլուծության միջազգային ինստիտուտի նախագահ Տիբերիո Գրացիանին ТАСС գործակալությանը հարցազրույցում:
«Եթե խոսենք միջազգային քաղաքականության մասին, սկսվող տարին նշանավորվում է գլոբալ մասշտաբով հեգեմոնիայի պահպանմանն ուղղված Արևմուտքի «պահպանողական աշխարհաքաղաքականության» և գլոբալ որոշումներ ընդունելիս երկրների շրջանակի ընդյանմանն ուղղված BRICS-ի երկրների (որոնց կմիանան Իրանը և Թուրքիան) «առաջադեմ աշխարհաքաղաքականության» միջև լարվածությամբ», - կարծում է փորձագետը։
Գրացիանիի կարծիքով՝ Արևմուտքի քաղաքականությունը շարունակելու է նույն կերպ ուղղված լինել տարբեր երկրներին ինքնիշխանությունից զրկելուն, մինչդեռ զարգացող երկրները, ընդհակառակը, ձգտելու են բազմաբևեռ համակարգ ստեղծել:
Vision & Global Trends գլոբալ վերլուծության միջազգային ինստիտուտի նախագահն այն կարծիքն Է հայտնել, որ այս համատեքստում Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը, հետապնդելով սեփական ազգային շահերը և առաջ տանելով իրենց նպատակները, որոնք որոշ դեպքերում նույնիսկ տարբերվում են, կամրապնդեն իրենց հարաբերությունները։
«Այս երկրները հասկացել են, որ տեղի է ունենում պատմական անցում Արևմուտքի լիբերալ-դեմոկրատական և միասնականացնող գաղափարախոսության գերակայությունից դեպի տարբեր ժողովուրդների և պետությունների բազմազան արժեքային մոտեցումների նկատմամբ հարգանք: Եվ դա նրանց համար կարևոր միավորող տարր է», - հավելել Է գործակալության զրուցակիցը: