Եվրամիությունում կարող է հայտնվել անօդաչու թռչող տաքսի, այն էլ՝ շատ մոտ ապագայում։ 2024 թվականին քաղաքացիական անօդաչու թռչող սարքեր արտադրողները հույս ունեն իրենց արտադրանքը թողարկել ԵՄ լայն հանրության համար: Տեղեկանալով նման տեխնոլոգիական թռիչքի մասին, որը տեղի կունենա շուտով՝ քաղաքացիները երաշխիքներ են խնդրում, որ ավտոմատ կառավարվող մեքենաները վթարների չեն ենթարկվի, գրում է Euronews-ը:

Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) գործադիր տնօրեն Պատրիկ Քին վստահեցնում է. «Իմ աշխատանքն է թռիչքի թույլատրել միայն անվտանգ տրանսպորտային միջոցներ: Եթե եվրոպական երկնքում անօդաչու մեքենա եք տեսնում, իմացեք, որ այն ոչ մի վտանգ չի ներկայացնում, քանի որ հավաստագրված է։ Երբ ասում ենք «հավաստագրված», դա նշանակում է, որ մենք ուշադիր ստուգում ենք անօդաչու թռչող սարքը և համոզվում, որ այն ունի անվտանգության նույն մակարդակը, ինչ ցանկացած ինքնաթիռ: Այսպիսով, եթե օդային տաքսին թռչի 2024 թվականին, դա կլինի միայն այն պատճառով, որ անվտանգ է: Հակառակ դեպքում այն ​​չի թռչի»:

Անօդաչու օդային տաքսին, որը ցուցադրվել է Բրյուսելի ցուցահանդեսում, նախատեսվում է օգտագործել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ՝ մարդկանց տեղափոխելու համար։ Այն ունի 18 ռոտոր, որոնք շարժվում են էլեկտրական շարժիչներով, վնասակար արտանետումներ չեն առաջացնում և չորս անգամ ավելի անաղմուկ են, քան սովորական ուղղաթիռը: Volocity կոչվող անօդաչուն կարող է անցնել 20 կմ տարածություն և լիովին համապատասխանում է Եվրահանձնաժողովի անօդաչու թռչող սարքերի ռազմավարությանը: Բրյուսելը մտադիր է օդային տաքսիները ինտեգրել քաղաքային տրանսպորտի համակարգերին: Ռազմավարությունը նախատեսում է անօդաչու թռչող սարքերի եվրոպական շուկայի հետագա զարգացում, SESAR համատեղ ձեռնարկության ղեկավարի խոսքով, դրանք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, այդ թվում՝ լայնածավալ առևտրային գործառնությունների համար.

Նշվում է, որ օդային տաքսիների և անհատական ​​սպասարկման համար անօդաչու թռչող սարքերի օգտագործման նկատմամբ վստահության մակարդակը որոշակիորեն ցածր է։ Մինչդեռ մինչև 2030 թվականը անօդաչու թռչող սարքերի եվրոպական շուկան կկարողանա հասնել 14,5 միլիարդ եվրոյի և անդամ երկրներում ստեղծել ավելի քան 145 հազար աշխատատեղ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն