«United By Music»․ ներկայացվել է այս տարի Լիվերպուլում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթի կարգախոսը։

Ըստ BBC-ի, այն «արտացոլում է մրցույթի բուն ակունքները», որն ի սկզբանե ստեղծվել էր որպես Եվրոպան միավորելու փորձ։

Այս տարի միջոցառումը կանցկացվի Մեծ Բրիտանիայում, քանի որ վտանգավոր է անցկացնել հաղթող երկրում՝ Ուկրաինայում։ Լոգոյի գունային սխեմայում օգտագործվել են երկու երկրների դրոշները։

Նոր կարգախոսն արտացոլում է Միացյալ Թագավորության, Ուկրաինայի և հյուրընկալող քաղաքի Լիվերպուլի յուրօրինակ համագործակցությունը՝ Եվրատեսիլ երգի մրցույթը ողջ աշխարհի հանդիսատեսին ներկայացնելոը համար, ինչպես նաև երաժշտության անհավանական ուժը՝ համայնքները միավորելու համար:

«Եվրատեսիլ-2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն