Իսպանիայի ամենահեղինակավոր վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ MiradasDoc-ում «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմն արժանացել է «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Ժյուրին հայտարարելով ընտրությունը՝ «Ավրորայի լուսաբացը» նկարագրել է որպես «արխիվների, անիմացիաների և գեղարվեստական գրականության միջոցով պատմված համոզիչ մի պատմություն՝ քիչ հայտնի ցեղասպանության մասին, որը լույս է սփռում և իրազեկում այսօրվա քաղաքական լարվածության ու մարտահրավերների մասին»։

Ֆիլմը հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրություն է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: (Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն)։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն