Երկրաշարժից վնասվել է հայկական եկեղեցին
Երկրաշարժի հետևանքով վնասվել է Սիրիայի Յակուբիե գյուղի Ս․ Աննա հայկական եկեղեցին, տեղեկացնում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը ցավով է տեղեկացել գյուղում տեղի ունեցած ավերածությունների, այդ թվում նաև Ս Աննա հայկական եկեղեցու վնասման մասին։
«Ս. Աննան, լինելով պատմական եկեղեցի, ուխտատեղի է դարձել մեր ժողովրդի համար», — ասված է գրառման մեջ։