Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը այսօր կդառնար 88 տարեկան։ Նա ծնվել է1935 թվականին Լոռու Ահնիձոր գյուղում։ Հենց «Ահնիձոր» անունով ակնարկն էլ դարձավ հեղինակի առաջին տպագիր գործը։ Մաթևոսյանի սցենարներով են նկարահանվել «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արևը», բազմաթիվ այլ ֆիլմեր։

Հրանտ Մաթևոսյանը եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, նաև Հայստանի գրողների միության նախագահ։ Կյանքից հեռացավ 2002 թվականին՝ 67 տարեկան հասակում։

«Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի-տեսնեմ՝ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ թող ձեզ զոռով կոտրեն-մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»:



Հրանտ Մաթևոսյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն