Առողջության առաջնային պահպանման օղակում ներդրվող ծրագրերը ներկայացնելու նպատակով մարզային այցերը շարունակվում են: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:



«Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Շիրակի մարզում էր:



Մարզի առաջնային օղակի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ Արտակ Ջումայանը ներկայացրել է այս օղակում նախատեսվող բարեփոխումներն ու նորարարությունները` վստահեցնելով, որ դրանք կբերեն առողջապահական ծառայությունների մատչելիության: Արդյունքում անհամեմատ կմեծանա պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների ծավալը: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև առաջնային օղակի բուժաշխատողների վարձատրության նոր` բոնուսային համակարգ ներդնելու, առաջնային օղակում աշխատաժամանակը փոփոխելու, հերթապահություններ սահմանելու, ինչպես նաև հիվանդների հերթագրումը «ԱրՄեդ» համակարգում կատարելու, պացիենտի ամբուլատոր քարտի էլեկտրոնային դառնալու մոտեցումները։

Արտակ Ջումայանը եղել է նաև Արթիկի և Ախուրյանի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում»,- նշված է գրառման մեջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն