Թահար Ռահիմը կմարմնավորի Շառլ Ազնավուրին մեծ շանսոնիեի մասին պատմող կենսագրական «Պարոն Ազնավուր» ֆիլմում։ Հանրությանն այն կներկայացվի 2024 թվականին, հայտնում է Հայկական կինոհանրության ֆեյսբուքի էջը։

Ֆիլմում ներկայացվելու է 1950-ականներին Շառլ Ազնավուրի հանրահայտ դառնալու ճանապարհը,  նրա բարեկամությունը բազմաթիվ արտիստների հետ, այդ թվում՝ Էդիթ Պիաֆի, որը նրան իր հետ հյուրախաղերի է տարել է Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ։

Թահար Ռահիմը ալժիրական ծագումով ֆրանսիացի դերասան է, որը նկարահանվել է Նազարեթ Մանուկյանի դերում Ֆաթիհ Աքընի «The CUT» ֆիլմում: Ֆիլմը, որի հեղինակն է Մարդիկ Մարտինը, հայ երիտասարդի կյանքի և փորձի մասին է` Հայոց ցեղասպանության և աշխարհի տարբեր ծայրերում դրա արձագանքների լույսի ներքո: Դերասանը «Սեզար» մրցանակի կրկնակի դափնեկիր է, արժանացել է նաև BAFTA-ի և «Ոսկե գլոբուսի»։

Պրոդյուսեր Ժան-Ռաշիդ Կալուշը՝ Շառլ Ազնավուրի դստեր՝ Կատյա Ազնավուրի ամուսինը հայտնել է, որ երգիչը դեռ իր կենդանության օրոք է թույլատրել իր մասին կենսագրական ֆիլմ նկարահանել։ Նրա գաղափարն էր, որ ֆիլմը կենտրոնանա իր կյանքի առաջին մասի վրա՝ «զրոյից մինչև փառք»։

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն ամռանը, այն կցուցադրվի 2024 թվականին՝ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի առթիվ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն