2022 թ. ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը. Քերոբյանը հանդիպել է գործընկերոջ հետ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Աբդուլլահ Բին Տուք Ալ Մարրիի հետ։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2022 թվականին փոխադարձ առևտրում արձանագրված հաջողությունները։
Մասնավորապես կարևորվել է, որ 2022 թվականին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 մլրդ ԱՄՆ դոլարը։ Քննարկվել են երկու երկրների ֆինանսական համակարգերի ակտիվ համագործակցությանը և տնտեսության տարբեր ճյուղերում մի շարք խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի շուրջ։