Փառատոնը կազմակերպվելու է փետրվարի 25-ին Ապարան քաղաքից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա գտնվող 2050-2200մ բարձրություն ունեցող Խաչասարի (Լենինի սար, Ապարան-Լուսագյուղ ճանապարհին) հատվածում։

Փառատոնի նպատակն է զարգացնել ձմեռային տուրիզմը, կազմակերպել համայնքի բնակիչների և զբոսաշրջիկների ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցը։

Փառատոնը նախատեսվում է սկսել 12:00-ին և

ավարտել 16:00-ին:

Փառատոնի մարզական մասը բաղկացած է լինելու մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Մրցութային խաղերի հաղթողները ստանալու են դրամական պարգևներ, պատվոգրեր:



Մրցութային խաղեր՝

• Դահուկավազք

• Լեռնադահուկ

• Բազկամարտ

• Կշռաքար

• Ձնամարտ

• Լավագույն նշանառու

• Պարան ձգել

Սիրողական խաղեր՝

•​ Ձնեմարդ պատրաստել

• Խաղ սահնակներով, մատրասներով

• Ռաֆտինգ

• Պարապլան

Ցուցադրական ելույթներ՝

• Թաեքվանդոյի, կարատեի ցուցադրական ելույթ

• Կոխ

• Ֆուտբոլ

• Վոլեյբոլ

Փառատոնի մշակութային մասը. Փառատոնի ամբողջ ընթացքում հնչելու է երաժշտություն, լինելու է պար, խարույկ, վառարաններ, պլեճ, ազգային և բազմազան ուտեստներով տաղավարներ, արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցադրություններ:

Փառատոնին մասնակցելու են Ապարան համայնքի 22 վարչական տարածքների բնակիչներ, Հայաստանի տարբեր մարզերից հյուրեր, մարզիկներ, զբոսաշրջիկներ, ՀԿ-ներ, միջազգային և պետական կառույցների ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված անձիք։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն