ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։

«Քննարկել ենք հայ-չեխական առևտրատնտեսական կապերի խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Կարևորել ենք երկու երկրների միջև առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի կիրառումը: Անդրադարձել ենք նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն