ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն անդրադարձել է Հաագայի դատարանի հրապարակված վճռին։

«ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը հաստատում է , որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հակասում է միջազգային իրավունքին և պետք է անհապաղ դադարեցվի։ Պետդեպարտամենտը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը կատարի որոշումը և թույլ տա մարդկանց և ապրանքների ազատ հոսքը դեպի Արցախ»,- գրել է նա թվիթերում։



Երեկ Հաագայի միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը, որով Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն