Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարի 6-րդ տուրում  Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս ԱՄՆ–ի դրոշի ներքո, սև ֆիգուրներով ոչ–ոքիով է ավարտել խաղը Ուեսլի Սոյի (ԱՄՆ) հետ։

Արոնյանը 4,5 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն է։ 



WR Chess Masters-ի ավարտին մնացել է 3 տուր։

WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը 130 հազար եվրո է։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո։

Լևոն Արոնյանը նաև վերադարձել է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն