Երևանի «Դինամո» մարզահամալիրում մարտի 5-8-ը անցկացվել են սամբոյի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծահասակների Հայաստանի առաջնությունները: Մրցումային առաջին օրը պայքարի են դուրս եկել դեռահասները: Առաջնությանը ՀՀ մարզերի և Երևանի 14-16 տարեկան ավելի քան 120 մարզիկ-մարզուհի է մասնակցել:

Դեռահաս աղջիկների պայքարում հաղթող են ճանաչվել Սյուզի Ազիզբեկյանը (41 կգ), Յուլյա Մարտիրոսյանը (44 կգ), Միլենա Առաքելյանը (47 կգ), Հայկուհի Ազիզբեկյանը (50 կգ), Մանուշակ Խաչատրյանը (54 կգ), Նունե Հակոբյանը (59 կգ) և Մերի Նիկոլյանը (65 կգ): Տղաների պայքարում ոսկե մեդալներ են նվաճել Սամվել Դանիելյանը (46 կգ), Սերյոժա Մելքոնյանը (49 կգ), Նարեկ Սիմոնյանը (53 կգ), Գոռ Շատվերյանը (64 կգ), Տիգրան Սարուխանյանը (71 կգ), Գոռ Աղասարյանը (79 կգ), Արեն Հարությունյանը (88 կգ) և Դավիթ Բարսեղյանը (+88կգ): Պատանիների 2023 թ. առաջնությանը ՀՀ մարզերի և Երևանի 17-18 տարեկան մարզիկ-մարզուհիներ են մասնակցել:



Հաղթող են ճանաչվել Էլիզա Ադամյանը (47 կգ), Ալվարդ Ջուլհակյանը (50 կգ), Մարգարիտա Հարությունյանը (54 կգ) և Նելլի Շերեմետևան (59 կգ): Տղաների պայքարում Հայաստանի առաջնության հաղթողներ են դարձել Ալիկ Մեքինյանը (53 կգ), Արմեն Աղումյանը (58 կգ), Էրիկ Գյուրջյանը (64 կգ), Համլետ Պարսամյանը (71 կգ), Սեյրան Սարուխանյանը (79 կգ), Հովհաննես Սահակյանը (88 կգ), Էմիլ Ադամյանը (98 կգ) և Էրիկ Սաղաթելյանը (+98կգ): Երիտասարդների առաջնությանը մասնակցել են ՀՀ մարզերի և Երևանի 19-21 տարեկան մարզիկ-մարզուհիներ: Աղջիկների պայքարում հաղթողր են դարձել Աննա Այվազյանը (50 կգ) և Թամարա Գրիգորյանը (54 կգ):



Տղաների պայքարում ոսկե մեդալի արժանացել են Հերբերտ Սահակյանը (58 կգ), Մհեր Մելոյանը (64 կգ), Արարատ Աշուղյանը (71 կգ), Անդրեաս Հարությունյանը (79 կգ), Արսեն Հայրապետյանը (88 կգ) և Գրիգոր Բեկնազարյանը (98 կգ): Մրցումային վերջին օրը՝ մարտին 8-ին, անցկացվել են մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց և մարտական սամբոյի տղամարդկանց առաջնությունները: Հայաստանի նորընծա չեմպիոններն են՝

Կանայք

50 կգ՝ Արփինե Մնացականյան

54 կգ՝ Վարսիկ Գրիգորյան

59 կգ՝ Մելինե Մամիկոնյան

65 կգ՝ Մարինա Մարտիրոսյան

80 կգ՝ Նելլի Ավետիսյան

Տղամարդիկ

58 կգ՝ Տիգրան Կիրակոսյան

64 կգ՝ Նարեկ Դալլաքյան

71 կգ՝ Արամ Աղաջանյան

79 կգ՝ Բորիս Շատվերյան

88 կգ՝ Վահագն Չալյան

98 կգ՝ Արսեն Խանջյան

+98 կգ՝ Հակոբ Առաքելյան

Մարտական սամբո

58 կգ՝ Մխիթար Մխիթարյան

64 կգ՝ Վահրամ Գրիգորյան

71 կգ՝ Վաչիկ Վարդանյան

79 կգ՝ Սարգիս Վարդանյան

88 կգ՝ Ավետիք Պողոսյան

98 կգ՝ Արման Ավանեսյան

+98 կգ՝ Թաթուլ Գրիգորյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն