Ahoj Arménie, «Բարև Չեխիա» ցուցահանդեսը կբացվի Չեխիայի Ազգային գրադարանում
Ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 16-ը Չեխիայի Ազգային գրադարանում կգործի Ahoj Arménie, «Բարև Չեխիա» ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպվում է Չեխիայի Հանրապետության Ազգային գրադարանի և Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից՝ Պարդուբիցեի համալսարանի և «Սլավոնական Միություն» չեխական ընկերակցության համագործակցությամբ:
Ցուցադրվելու են Հայաստանի գեղատեսիլ վայրերի և մշակութային կոթողների լուսանկարները, հայ ականավոր գործիչների դիմանկարները:
Կներկայացվեն նաև Հայաստանին առնչվող Ազգային գրադարանում պահպանվող գրքերը և նյութերը, Պարդուբիցե համալսարանի՝ Հայաստանաում իրականացված հնագիտական պեղումների արդյունքները, այտնում են Հայաստանի դեսպանությունն ու Չեխիայի Ազգային գրադարանը։
Ցուցահանդեսը կգործի Պրահայի Ազգային գրադարանի գլխավոր մասնաշենքում՝ Klementinum, Výstavní chodba v přízemí (vchod A)։
orer.eu