237 նոր ավտոբուսները մեկ ամսվա ընթացքում կսկսեն մտնել երթուղի
Այսօր կառավարության նիստում ներկայացրեցի ներկրված ավտոբուսները մաքսատուրքից ազատելու նախաձեռնության հիմնավորումները: Սա անչափ կարևոր որոշում էր, քանի որ համայնքը խնայեց հսկայական միջոցներ, որոնք ուղղվելու են երևանցիների համար կարևոր հարցերի լուծմանը:
Հակիրճ քննարկեցինք նաև չվացուցակների թվայնացման, նոր կանգառների և կանգառասրահների ստեղծման ծրագրերը:
Նաև պայմանավորվեցինք անմիջապես նիստից հետո սկսել մետրոյի Աջափնյակի կայարանի ֆինանսավորման ծրագրերի քննարկումները, քանի որ այն մեր քաղաքի տրանսպորտային համակարգի կարևորագույն բաղկացուցիչ է, որի գործարկման արդյունքում կանխատեսում ենք մետրոպոլիտենի ուղևորահոսքի ավելի քան 20% աճ:
Ուրախ եմ արձանագրել, որ շատ շուտով Երևանում տրանսպորտի խնդիրը էապես կմեղմվի արդեն իսկ ներկրված 87 MAN և 150 ZhongTong ավտոբուսների, ինչպես նաև վերանորոգված և երթուղի վերադարձվող Higer ավտոբուսների շահագործմամբ: