Լաչինի միջանցքի փակման հարցով ընդդիմության հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում
Գլխադասային հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ Լաչինի միջանցքի փակման հետ կապված հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում:
Իշխանությունը և ընդդիմությունը հայտարարության տեքստի հետ կապված կոալիցիա չունեին:
Նախագծին կողմ քվեարկեց 28 պատգամավոր՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները: Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չմասնակցեց քվեարկությանը։
«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները հիշեցրին, որ Լաչինի միջանքի փակումից օրեր անց խորհրդարանական մեծամասնությունը նման հայտարարություն արդեն իսկ ընդունել է: