«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նախորդ տարվա ընթացքում կարողացել է գրավել մի շարք երաժշտական բարձունքներ և սա դեռ ամենը չէ: Երգչուհին ելույթ է ունենալու Lollapalooza-ում: 

«Ուրախ եմ հայտնել՝ ելույթ եմ ունենալու Lollapalooza-ում։ Ի՜նչ երազանք է իրականանում»,- գրել է երգչուհին:

Ամենահայտնի փառատոններից մեկին ելույթ են ունենալու հանրահայ արտիստներ, ինչպիսիք են՝ Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի, Քենդրիք Լամարի, Red Hot Chili Peppers խմբի, Karol G-ի, Ջեսի Ռեյեսի և այլք:

Ամենամյա երաժշտական փառատոնը կայանալու է օգոստոսի 3-6-ը Չիկագոյում: 




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն