Երկօրյա այցով  Սյունիքում է  Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ։ Տաթևի վանական համալրիրում  Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի միջև կնքվեց համագործակցության պայմանագիր, որը ստորագրեցին  մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու  Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն։  Համաձայնագրով նախատեսվում է զարգացնել երկկողմ համագործակցությունը, որի առաջնահերթ ոլորտներն են՝ բուժօգնության  հասանելիություն, տնտեսական զարգացում՝ մասնավորապես գյուղատնտեսության, մասնագիտական կրթություն՝ հիմնականում երիտասարդների համար, զբոսաշրջության խթանում, ֆրանկոֆոնիայի խթանում։



Մինչև հուշագրի ստորագրումը՝ Լորան Վոքիեն եղավ  Արցախ տանող ճանապարհին՝ մինչև Լաչինի ճանապարհ սկբնամաս՝ համոզվելու, որ Արցախ տանող միակ ճանապարհը մոտ 110 օր փակ է։ Ճանապարհի սկզբնամասում Լորան Վոքիեն ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։

«2019թ-ին երբ եկա Հայաստան, շատ ցանկացա, որ մեր նահանգը, Օվերն–Ռոյ-Ալպերը համագործակցության պայմանագիր կնքի Արցախի հետ։ Դա բացառիկ երևույթ էր ու իմ համար շատ կարևոր էր։ Այսօրվա իմ պայքարը պիտի լինի այն, որ  կարողանամ աշխարհի ուշադրությունը բերեմ Արցախ, աշխարհին հիշեցնել, որ այդ հողակտորի վրա  150.000 մարդ է ապրում, որ այդ մարդիկ չունեն սնունդ, բժշկական պարագաներ և վիճակը աղետալի է։ Ու այս ամենը կատարվում է լռության մեջ շրջվող հայաքցների ներքո։ Աշխարհի ուշադրությունն այսօր Ուկրաինայի վրա է, դա իհարկե, հասկանալի է և անհրաժեշտ է, բայց չպետք է մոռանալ նաև Արցախը։ Եթե կա մեկը, չի նշանակում չկա մյուսը։ Երկուսն էլ իմ համար  կարևոր են։ Կա միջազգային դատարանի որոշումը, որը պիտի հարգվի։ Իսկ ինչ է կարող անել Ֆրանսիան․ մաքսիմալ ճնշում գործադրել՝ որպես առաջին քայլ մարդասիրական օգնության համար ճանապարհ բացել։ Իմ ցանկությունն է ցույց տալ աշխարհին, որ երբ հարձակվում են Արցախի վրա, հարձակվում են Օվերն–Ռոյ-Ալպերի վրա, երբ ոտնձգություն են անում Հայաստանի դեմ, ուրեմն ոտնձգություն են անում Ֆրանսիայի բարեկամ երկրի վրա։ Եկա Լաչինի սկզբնամաս, ցույց տալու համար, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է։



Ֆրանսիայի պատվիրակությունը կայցելի Գորիսում ֆրանս-հայկական համագործակցության գործող առողջապահական ու կրթական հաստատություններ, կլինեն նաև Կապանում։ Այցի մանրամասները կամփոփենք վաղվա  թողարկումներում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն