Բրյունետը ելույթ կունենա Ամստերդամի AFAS Live համերգասրահում
Բրյունետը ժամեր անց ելույթ կունենա Ամստերդամի AFAS Live համերգասրահում: Այս մասին հայտնում է «Առաջին ալիք»-ը:
Այս բեմում երգել է նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Բրյունետը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում:
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում: