Համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Երևանում 2019 թվականին Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցից:

<Այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն է: Եկեք միասին հիշենք 1,5 միլիոն մարդկանց, ովքեր տվեցին իրենց կյանքը։ Երբեք չմոռանանք»,-«Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջի «Սթորի» բաժնում  լուսանկարին կից գրել է Քարդաշյանը։

Նա հիշեցրել է նաև Գառնու տաճար իր այցելության մասին: Երեխաների հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ես սիրում եմ իմ և իմ փոքրիկների այս նկարը Հայաստանում»:




Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն