Գյումրու դրամատիկական թատրոնի հյուրախաղերը՝ Սյունիքում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գյումրու դրամատիկական թատրոնը մայիսի 16-17-ին հյուրախաղերով հանդես է գալիս ՀՀ Սյունիքի մարզում:
Թատերախումբը հանդես է գալիս Եղիշե Չարենցի «Բովանդակություն» ներկայացումով (բեմադրությունը` Գոռ Մարգարյանի, երաժշտությունը` Նարեկ Կոսմոսի, պլաստիկան՝ Մարիկա Դովլաթբեկյանի, բեմական խոսքը` Տաթև Ղազարյանի):
Մայիսի 16-ին թատերախումբը հանդես է եկել Գորիսի Վաղարշ Վաղարշանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, կներկայանա Կապանի մշակույթի տանը:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հյուրախաղերը ՀՀ մարզերում մեկնարկել են մայիսի 4-ից:
Հյուրախաղերի նպատակն է մեծանուն բանաստեղծի ստեղծագործության հանրահռչակումը, մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն ու միջմարզային կապերի ամրապնդումը: