Այն, որ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վարկանիշը, որին երբեմն «ռեյտինգ», անգամ՝ «ռեյԾինգ» են ասում, ընկած է և շարունակում է ընկնել, և՛ նկատելի է, և՛ անխուսափելի էր: Դե չի կարող որևէ իշխանություն տարիներ շարունակ հակահայկական քայլեր ու հայտարարություններ անել ու Հայաստանում բարձր վարկանիշ ունենալ: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանում հայերս վերանանք, իսկ մեր տներում բնավորվեն ադրբեջանական թուրքերը:

Բայց մի բան են տրամաբանական ու հիմնավորված դատողությունները, մեկ այլ բան՝ կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունները, հարցումներն ու դրանց «տոկոսավորված» արդյունքները:

Այսպես, «Գելափ ինթերնեյշնըլ ասոցիացիա»-ն հեռախոսային հարցում է իրականացրել 1100 քաղաքացիների շրջանում, և պարզվել է, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 81,9 տոկոսը բացասական է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ու դրա կազմում Լեռնային Ղարաբաղը ներառելու մասին հայտարարությունը: Ըստ որում, հարցվածների 63.4%-ը բացասական է գնահատել հայտարարությունը, իսկ 18.5%-ը՝ «ավելի շուտ՝ բացասական»: Համենայն դեպս տպավորիչ է այն, որ որակյալ մեծամասնությունը կտրուկ բացասական է արտահայտվել:

Մեկ այլ հարցին, որը ևս ուղղակիորեն բխում է Նիկոլ Փաշինյանի վարած հակահայ քաղաքականությունից, այն է՝ հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում որպես ազգային փոքրամասնություն, հարցվածների 77.7%-ը կտրուկ պատասխանել է, որ ընդհանրապես հնարավոր չէ, իսկ 8,7 տոկոսն էլ նշել է, թե «ավելի շուտ հնարավոր չէ»: Այսինքն, հարցվածների 86.4%-ը բավականին հստակ նշել է ակնհայտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը անհնար է Ադրբեջանի կազմում:

Հարցման արդյունքները փաստում են նաև, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շարունակական անկում է ապրում, իսկ 2018 թվականի համեմատ, այդ վարկանիշից բան ընդհանրապես չի մնացել: Այնպես, ՔՊ-ի գրասենյակի հատակը մաքրելու լաթ: Ռեյտինգից միայն «Ծ»-ն է մնացել:

Եվ՝ ի՞նչ:

Հավելենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը հիմա նաև ոչ լեգիտիմ է կամ ուղղակի՝ լեգիտիմ չէ: Նա արել է հայտարարություններ և պատրաստվում է անել քայլեր, որոնք անմիջականորեն ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը և հարցականի տակ են դնում Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ընդհանրապես:

Հիմա բուն հարցն այլ է: Այո՛, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկած է և շարունակում է ընկնել: Դա անխուսափելի է: Սակայն, Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը պետք է քաղաքականապես արձանագրել, դա պետք է քաղաքական արձանագրում ստանա: Հակառակ դեպքում, Փաշինյանի ու նրա իշխանության վարկանիշի անկումը զուտ սոցիոլոգիական հետազոտության նյութ կմնա, ոչ ավելին:

Հայրենի քաղաքական ուժերը, առհասարակ, քաղաքական ակտիվություն դրսևորող շրջանակները, ընդհանրապես, բոլոր ազգային կառույցներն ու շրջանակները պիտի կազմակերպված գործունեությամբ ու գործողություններով արձագանքեն նման իրողություններին: Ի վերջո, մի՞թե հասկանալի չէ, որ իշխանության վարկանիշի անկումն՝ ինքնին, դեռ չի նշանակում այդ իշխանության անկում: Նույնիսկ ամենից թույլ հիմքերի վրա կանգնած կամ անգամ՝ երերող իշխանության անկման համար ինչ-որ լրացուցիչ իմպուլս է պետք: Պարզ ասած՝ «հրող»:

Փաշինյանի իշխանության վարկանիշի անկումը, Փաշինյանի ոչ լեգիտիմությունը պահանջում են քաղաքական արձանագրում: Ի՞նչ անել: Ի վերջո, հո առևտրային հայտարարությունների կայքերով տեղեկություն չպիտի՞ տարածվի, թե «պահանջվում են հմուտ, փորձառու հրողներ՝ երերող իշխանությունը տապալելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն